ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Իշխանությունը փորձում է ժամանակ շահել, մինչև նոր գաղափարներ ծնվեն

Իշխանությունը փորձում է ժամանակ շահել, մինչև նոր գաղափարներ ծնվեն
27.01.2021 | 13:49

«Ժողովուրդը» գրել է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ, ի թիվս այլ թեմաների, փակ դռների հետևում քննարկել է հարցը՝ ինչպես փոփոխել ՀՀ Սահմանադրությունը, որ ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տրվի: Այսինքն՝ իշխող խմբակցությունն ուզում է իրավիճակի այնպիսի հանգուցալուծման հասնել, որի հետևանքով ԱԺ-ն լուծարվի, բայց Նիկոլ Փաշինյանը պահպանի վարչապետի լիազորությունները: Այս մտադրությունը ծագել է այն անհրաժեշտությունից, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենա վարչապետի պաշտոնում մնալ և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սա առաջին տպավորությունն է: Իսկ իրականում, երբ վերլուծում ենք տեղի ունեցողը, մեկ եզրահանգման կարելի է գալ. «Իմ քայլը» խայծ է գցել դաշտ, որպեսզի և ընդդիմությունը, և հասարակությունը խոսեն ԱԺ լուծարման մասին, և ժամանակ ձգվի: Ինչո՞ւ ենք այսպես մտածում, նախ՝ ԱԺ-ում Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ է 88 ձայն: Ինչպես հայտնի է, նախկինում «Իմ քայլ»-ը ուներ 88 պատգամավոր, սակայն սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո 5 պատգամավոր լքեց իշխող խմբացությունը, և իշխանությունն այժմ ունի 83 պատգամավոր:

Հետևաբար Սահմանադրության փոփոխությունը ԱԺ-ում պրակտիկորեն անհնար է միայն իշխանության նախաձեռնությամբ, ընդդիմությունն էլ չի միանա այդ նախաձեռնությանը, քանի որ և ԼՀԿ-ն, և ԲՀԿ-ն պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա վարչապետի պաշտոնից: Ու մնում է միայն մեկ տարբերակ՝ նախագծով շեղել հասարակության, քաղաքական ուժերի
ուշադրությունը, ժամանակ շահել, մինչև նոր իդեաներ ծնվեն՝ իշխանությունը երկարաձգելու համար»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 7369

Մեկնաբանություններ